Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերյա ներդրողների համար հիմնական խոչընդոտ հանդիսացող անվտանգային ռիսկերը ամբողջապես չեզոքացվել են. դեսպան Ենգիբարյան

Օգոստոս 19,2025 17:57

Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ֆեյսբուքյան գրառումը

Օգոստոսի 19-ին տեղի ունեցավ ՀՀ դեսպանի հանդիպումը ԳԴՀ թվայնացման և նորարարության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Թոմաս Յարցոմբեկի հետ։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, թվայնացման ոլորտներում համագործակցության հնարավորություններին։

ՀՀ դեսպանը պետքարտուղարին ներկայացրեց տարածաշրջանի վերջին զարգացումները, մասնավորապես նշելով, – «Հայաստանի, Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի համար մեկնարկել է խաղաղության և բարեկեցության դարաշրջան։ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրմամբ՝ օտարերյա ներդրողների համար հիմնական խոչընդոտ հանդիսացող անվտանգային ռիսկերը ամբողջապես չեզոքացվել են, պատերազմի և անկայունությունների հավանականությունը տարածաշրջանում հավասարվել է զրոյի։ Համաձայնագիրը մեծ հնարավորություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ բոլոր հարևան երկրների և Եվրոպական Միության համար»։

Դեսպան Ենգիբարյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և Վաշինգոտնում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ նախագահների միջև ստորագրված եռակողմ հռչակագիրը՝ նշելով որ այսպիսով հիմնադրվում է աշխարհի առևտրային խոշորագույն հանգույցներից մեկը։ «Trump Route for International Peace and Prosperity (TRIPP) ծրագրով, հիմնվելով պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության հիմնարար սկզբունքների վրա՝ ապաշրջափակվելու է ողջ տարածաշրջանը, ստեղծվելու է արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ լոգիստիկ շղթա։ Այսպիսով վերջ է դրվել տասնամյակների շրջափակմանը, ինչը ոչ միայն նպաստելու է Հայաստանի և մեր տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, այլ ստեղծվել է հնարավորությունների պատուհան գերմանական ընկերությունների համար։» – նշել է ՀՀ դեսպանը։

ՀՀ դեսպանը հայտնեց, որ Բեռլինում կայացած GITEX EUROPE 2025-ին մասնակցել է Հայաստանի գործարարներից բաղկացած պատվիրակություն, ովքեր հետաքրքրված են գործարար կապեր հաստատել գերմանական ընկերությունների հետ, միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրեց DigiTec 2025 տեխնոլոգիական ցուցահանդեսի վրա, որը տեղի է ունենալու Երևանում առաջիկա հոկտեմբերին։ Զրուցակիցները քննարկեցին Թվայնացման և նորարարության դաշնային նախարարության և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ինչպես նաև հետաքրքրված ընկերությունների միջև համագործակցության հնարավորությունները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031