«Սաղաթելյան Իշխանը գրառում է կատարել, որտեղ շատ վստահ համոզում է, որ աշխարհում չի եղել, չկա և չի կարող լինել որևէ խաղաղության պայմանագիր, որը իրոք խաղաղություն է բերել։Որպես օրինակ է ծառայեցնում Օսլոյի համաձայնագրերը` առանց հղում տալու, թե ինչու չիրականացան դրանք կամ ով, ինչու և ինչպես խանգարեց խաղաղության հաստատմանը (գուցե չգիտե)։
Այս խոսակցության ժամանակ կարելի է առնվազն 5 խաղաղության պայմանագրեր կամ դաշնագրեր մեջբերել, որոնք փոխել են աշխարհը, սակայն այս պահին դա խաղաղությունը ծաղրող կենացասածների խելքի բանը չէ։
Նման դիլետանտական մոտեցումը խաղաղությանը միտված ջանքերին և, ընդհանրապես, քաղաքական լուրջ հարցերին, մեկ անգամ ևս փաստում է, որ սույն դաշնակցականը և նրա նման մտածող բոլորը ուղղակիորեն մերժում են Հայաստանի Հանրապետության զարգացումը, զորացումը և անկախությունը` փաթեթավորելով այն հայրենասիրության ճռճռան խոսքերով։
Իսկ, ի հեճուկս, ռազմատենչ սկեպտիկների, աշխարհի բոլոր ծայրերում ասում են, որ խաղաղության պայմանագրերը փոխում են կյանքը ավելի շատ, քան պատերազմը, քանի որ դրանք են սահմանում այն կանոնները, որոնցով պիտի շարունակել ապրել։
Կարդացեք նաև
Նկարը` Խաղաղության ստորագրումը Հայելիների դահլիճում, 1919թ.
Ու.Օրփեն»։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյան
Արփի Դավոյանի բերած նկարը առաջին համաշխարհայինից հետո Փարիզի համաժողովի մասին ա։ Բայց Փարիզի համաժողովը չխանգարեց թուրքերին, երբ թուրքերը հարձակվեցին Հայաստանի Հանրապետության վրա։
Բայց Դավոյանը ի՞նչ հեռատեսություն ունի որ, ի՞նչ պատկերացում ունի պատմությունից։ Առավոտ, ինչի՞ ենք ստեղ ընգել, Առավոտ։ Մի բան ասա, Առավոտ։