«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը «Հայելի» ակումբում արձակուրդից վերադարձած Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը անվանեց «նողկալի»:
«Վաշինգտոնում ստորագրված թուղթը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը որակել է որպես վտանգավոր թուղթ եւ դրա ստորագրման օրն է ասել, որ դա «Հայաստանի փաթեթավորված հանձնման թուղթն է»:
Երեկ իրականում ի՞նչ էր ուզում ասել Նիկոլ Փաշինյանը այդ մի քանի էջի վրա գրված ուղերձում: Նախ, ազդակ, որ այդ թուղթը խաղաղության մասին չէր, դա ավելի շատ խորհրդարանական ընտրություններում մի քանի աթոռ փախցնելու մասին էր:
Ամեն էջը թերթելուց Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ մենք պետք է փայփայենք, սիրենք, փոքր երեխայի պես կերակրենք այդ «խաղաղությունը», որը պետք է լինի բոլորիս հոգածության ներքո: Ինքը փորձում էր ապահովագրել իրեն, որպեսզի հետագայում պատերազմի մեղքը բարդի հայ ժողովրդի վրա՝ ասելով, որ ես ձեզ զգուշացրել էի, որ մենք պետք է փայփայենք այդ «խաղաղությունը», բայց դուք համապատասխան չափով չկարողացանք:
Կարդացեք նաև
Մենք շատ լավ հասկանում ենք, որ խաղաղությունը առաջին հերթին լինում է ուժեղ, մարտունակ բանակով: Եթե ունես կազմաքանդված բանակ ինչպես այս տարիների ընթացքում նրա հետ վարվել է փաշինյանական իշխանությունը, դա խաղաղություն չէ, դա հայ ժողովրդին ստրկության տանելու թուղթ է: Արդեն ասել ու մեկ անգամ էլ ասում եմ, որ երեկվա իր ուղերձը ստրկամտության, հայ ժողովրդին ստրկացնելու թուղթ եւ ուղերձ էր, որովհետեւ ասում էր. այս մեկը կտանք, սա էլ կտանք, այն մեկն էլ կտանք, որպեսզի խաղաղ ապրենք:
Ո՞վ է թույլ տվել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ինքը որոշի բռնի տեղահանված 120 հազար արցախցիների վերադարձի հարցը: Եթե այդ թուղթը Ալմաթիի հռչակագրի հիման վրա է, ապա որտե՞ղ է ԼՂ ինքնավար մարզը, որտե՞ղ են Նախիջևանն ու նախիջեւանահայությոունը: Եթե սա ուղղակի Ալմաթիի վրա հիմնված թուղթ է բացառապես Ադրբեջանի պահանջներով ու ցանկությամբ, ապա իմ ասածը հիմնավորվում է, որ սա ստրկության թուղթ է»,-ասաց Ռուզան Ստեփանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ