Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը Հայաստանի գյուղական համայնքների բոլոր առաջին դասարանցիներին կնվիրի դպրոցական պայուսակներ՝ անհրաժեշտ գրենական պիտույքներով

Օգոստոս 19,2025 22:35

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ինչպես գիտեք, երեկ` օգոստոսի 18-ին, Երևանի կրկեսի նորակառույց շենքում՝ Tashir Arena-ում տեղի ունեցավ առաջին միջոցառումը. Սամվել Կարապետյանի անձնական նախաձեռնությամբ` իր 60-ամյա հոբելյանի օրը, կայացավ «Երեխաները՝ երեխաների համար» բարեգործական համերգը, որի շրջանակներում նորաբաց համալիրը հյուրընկալել էր Երևանից և մարզերից բազմազավակ ընտանիքների, արցախահայ ընտանիքների, Հայրենիքի համար զոհված կամ վիրավորում ստացած հերոսների ավելի քան 1200 երեխաների։

Սամվել Կարապետյանը, իր 60-ամյա հոբելյանի կապակցությամբ և Գիտելիքի և դպրության օրվանն ընդառաջ, որոշել է ևս մեկ անակնկալ պատրաստել երեխաների համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Հայաստանի գյուղական համայնքների բոլոր առաջին դասարանցիներին կնվիրի դպրոցական պայուսակներ՝ անհրաժեշտ գրենական պիտույքներով։

Սամվել Կարապետյանի և Կարապետյանների ընտանիքի անունից ևս մեկ անգամ մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բոլոր շնորհավորանքների, բարեմաղթանքների և ջերմ խոսքերի համար։

 

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031