Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը հիմա խաղում են միմյանց դեմ

Օգոստոս 19,2025 23:20

Սենթ Լուիսում մեկնարկել է շախմատի հերթական հեղինակավոր մրցաշարը՝ Grand Chess Tour-ի հինգերորդ փուլի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը, որն անցկացվում է դասական շախմատի կանոններով:

Մասնակցում են աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից տասը, որոնց թվում են Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը:

Առաջին տուրում Արոնյանը պարտության է մատնել ուզբեկստանի ներկայացուցիչ Նոդիրբեկ Աբդուսատորովին, իսկ Սեւյանը ոչ-ոքի է արել Ուեսլի Սոյի հետ:

Այսօր երեկոյան մեկնարկել է երկրորդ տուրը, որում Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը խաղում են միմյանց դեմ:

Ընդհանուր մրցանակային ֆոնդը $ 350 հազար է, հաղթողը կստանա $ 100 հազար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031