Լրահոս
Օրվա լրահոսը

9 հազար 887 մարդ ստացել է ընդհանուր 486 մլն դրամ սոցիալական վճարների վերադարձ. «Ժողովուրդ»

Օգոստոս 20,2025 10:27

Եթե ֆիզիկական անձի ամսական եկամուտը չի գերազանցում 500 հազար դրամը, ապա սոցիալական վճարը հաշվարկվում է եկամտի 5%-ի չափով, իսկ գերազանցելու դեպքում՝ եկամտի 10%-ի եւ 25 հազար դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի՝ 87 հազար 500 դրամից։

Հարկ է ընդգծել, որ սոցիալական վճարների վերադարձից կարող են օգտվել այն ֆիզիկական անձինք, որոնք մի քանի գործատուների մոտ աշխատում են որպես վարձու աշխատող, կամ միաժամանակ հանդիսանում են անհատ ձեռնարկատեր կամ նոտարի վարձու աշխատող, որի արդյունքում նրանց համար հաշվարկված եւ փոխանցված սոցիալական վճարի ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված առավելագույն չափը։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել էր ՀՀ Պետական եկամուտների կոմիտե՝ հասկանալու համար, թե որքան է կազմել այս ծրագրով վերադարձի գումարի չափը, եւ քանի անձ է ստացել սոցվճարի վերադարձ։

«ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ 2025 թվականի առաջին եռամսյակում մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված եւ փոխանցված (գանձված)՝ սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարներ վերադարձվել են թվով 9 887 մասնակիցնեդի, իսկ վերադարձված գումարի ընդհանուր չափը կազմել է 486 մլն 606 հազար դրամ», – ասված է հարցմանն ի պատասխան»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031