Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ նախաքննական մարմինը չի շտապում պատասխանատվության կանչել ՔՊ-ական պատգամավորի որդուն կամ միջադեպի մյուս մասնակիցներին․ «Ժողովուրդ»

Օգոստոս 20,2025 10:54

Ինչո՞ւ նախաքննական մարմինը չի շտապում պատասխանատվության կանչել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն կամ միջադեպի մյուս մասնակիցներին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Երեւանում երեք քաղաքացու միջեւ տեղի էր ունեցել քաշքշուկ, վիճաբանություն։ Միջադեպի կիզակետում էր եղել ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, իսկ վիճաբանության պատճառը եղել է ավտոմեքենայի կայանման հարցը։

ՔՊ-ական պատգամավորի որդուն հարցաքննել են ու կանգ առել։

Նկատենք, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավորի որդին առաջին անգամ չէ, որ հայտնվել է իրավապահների տեսադաշտում, բայց, ինչպես ցույց է տալիս փորձը, ջրից չոր է դուրս գալիս։

2022 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդու՝ Շանթ Բագրատյանի մասնակցությամբ միջադեպով գործը ուշագրավ ավարտ ունեցավ:

Նախաքննական մարմինը, ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի, կարճել էր ԱԺ պատգամավորի որդու աղմկահարույց միջադեպի քրեական գործը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031