Armlur. Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) թույլ չի տվել ադրբեջանցի պրոդյուսեր Էմին Էֆենդիին մուտք գործել երկիր։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Էֆենդին Ադրբեջանի ժողովրդական արտիստ Միրի Յուսիֆի հետ ցանկացել է մեկնել ադրբեջանական ծագում ունեցող ռուս գործարար Գոդ Նիսանովի որդու հարսանիքին։
Էֆենդիին կանգնեցրել են սահմանին և հետ ուղարկել Ադրբեջան։ Ինչպես հաղորդվում է, պատճառը պրոդյուսերի հրապարակումներն են նրա Telegram-ալիքում, որտեղ նա մեկնաբանություններ է արել քաղաքական և մշակութային թեմաների շուրջ, այդ թվում՝ Ռուսաստանի նկատմամբ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: