Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի համար ԵՄ վիզայի ազատականացումն իրատեսական է. Վասիլիս Մարագոս. Civilnet

Օգոստոս 20,2025 12:39

Civilnet. Հայաստանի համար ԵՄ վիզայի ազատականացումն իրատեսական է։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ Դեսպանի խոսքով՝ 2019-ից հետո ԵՄ-ն Հայաստանից բացի այլ գործընկերոջ հետ վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն չի սկսել։

«Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը քաղաքական բացառիկ քայլ էր, որ արվեց անցյալ տարի: Մենք դրա մեկնարկը տվեցինք 2024-ի սեպտեմբերի 9-ին: Վերջին հինգ տարիների ընթացքում, երբ Եվրոպական հանձնաժողովը նախագահել է Ուրսուլա Ֆոն դեր Լայենը (խմբ․ 2019), մենք փաստացի վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն չենք սկսել որևէ այլ գործընկերոջ հետ: Այնպես որ, դա նշանակալի իրադարձություն է: Եվ մենք դա արեցինք, որովհետև հավատում ենք դրան, որովհետև հավատում ենք, որ դա իրատեսական է»,- ասել է Մարագոսը:

Ըստ դեսպանի, այդ գործողությունների ծրագրի իրականացումը կսահմանի այն ժամանակացույցը, թե ՀՀ քաղաքացիները երբ հնարավորություն կունենան առանց վիզայի ճանապարհորդել ԵՄ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031