Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախահայերի այստեղ տնավորումը համարում եմ ՀՀ ներքին ամենալուրջ խնդիրներից, որից կախված է նաև Հայաստանի ապագան, խնդրում և պահանջում եմ՝ հանդիպում կազմակերպել. Տիգրան Պետրոսյան

Օգոստոս 20,2025 14:05

Արցախի Հանրապետության նախագահին առընթեր հակաճգնաժամային խորհուրդը գլխավորած Տիգրան Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին,
Լսեցի Ձեր ուղերձը ժողովրդին, որում անդրադարձել եք նաև մեզ, արցախցիներին՝ ներկայացրել մեր ապագայի մասին իշխանության պատկերացումը, ըստ որի արցախցիները Հայաստանի ու միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանում, այստեղ ապրեն, ստեղծագործեն և հաստատվեն որպես Հայաստանի լիարժեք քաղաքացի։

Արցախի էթնիկ զտումից անցել է գրեթե երկու տարի, այս ժամանակաշրջանում իրագործվել են տարբեր ծրագրեր, սակայն մինչ հիմա առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտ են հանդիսանում Ձեր կողմից ներկայացված մեր ապագայի մասին պատկերացմանը։

Այս ամենի պատճառն այն է, որ չկա ՀՀ իշխանություն – արցախահայեր կապը, ինչը, հավաստիացնում եմ Ձեզ, մեծ խոչընդոտ է՝ Հայաստանում արցախահայերի հաստատմանը, ինչը կասկածներ է առաջացնում արցախցիների մեջ՝ Հայաստանի իշխանությունների կողմից միտումնավոր անտեսվելու, արցախահայերին այստեղից «լարելու» համար։

Արցախահայերի այստեղ տնավորումը համարում եմ Հայաստանի ներքին ամենալուրջ խնդիրներից, որից կախված է նաև Հայաստանի ապագան, ուստի որպես Արցախում ծնված, էթնիկ զտման ենթարկված, խնդրում և պահանջում եմ՝ հանդիպում կազմակերպել մի խումբ (4-5 հոգի) արցախցիների հետ, լսել նրանց խնդիրներն ու մտահոգությունները, մտքերն ու առաջարկները, ցույց տալ, որ արցախցին անտեսված չի, որ իշխանությունները մտահոգված են այդ հայերի ճակատագրով, վերջապես այս ամենը բխում է Հայաստանի շահերից, Հայության շահերից։

Պարոն Փաշինյան, խնդրում եմ այս գրառումս որպես դիմում ընդունել, հորդորում եմ Ձեզ կազմակերպել այդ հանդիպումը, ճիշտ չի լինի՝ Հայաստանի իշխանությունների հետ չհանդիպած, դիմենք Ձեր կողմից ուղերձում նշված միջազգային հանրությանը՝ տնավորման, հաստատման հարցեր քննարկելու…

Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացի՝ Տիգրան Պետրոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031