Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Վարդանյանը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքներով ձերբակալվել է երկու անձ,այդ թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյա։
Վարդան Վարդանյանը ծնվել է 1955թ. նոյեմբերի 29-ին Երեւանում:
1982թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ Տնտեսական գիտությունների թեկնածու:
1973-1974թթ. եւ 1974-1975թթ. Երեւանի «Ռելեի» գործարանում աշխատել է խառատ։
Կարդացեք նաև
1974թ.՝ Աբովյան շրջկոոպի մթերման գրասենյակի պահակ։
1975-1978թթ.՝ Երեւանի մեխանիկական գործարանի էլեկտրիկ։
1979-1981թթ.՝ Աբովյանի «Սիրիուս» գործարանի տնտեսագետ-նորմավորող։
1981-1983թթ.՝ Աբովյանի շրջխորհրդի գործկոմի կազմակերպական բաժնի հրահանգիչ։
1983-1991թթ.՝ Առինջի սովխոզի տնօրեն։
1991-1995թթ.՝ Կոտայքի շրջխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ։
1996թ.՝ Երեւանի քաղաքապետարանի ծրագրերի եւ կանխատեսումների բաժնի առաջատար մասնագետ։
1996-1998թթ.՝ «Երեւանի ջրմուղ-կոյուղի» թիվ 2 դուստր ձեռնարկության տնօրեն։
1998-2003թթ.՝ «Զվարթնոց» ՊՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։ 2003-2004թթ.՝ Կոտայքի մարզպետի խորհրդական։
2004-2007թթ.՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ։
2007-2012թթ.՝ ՀՀ քաղաքաշինության նախարար։
2012-2017թթ. զբաղվել է ձեռնարկատիրությամբ: 2017-2018թթ.՝ «Վ.Վ.Վ. գրուպ» ՍՊԸ գլխավոր տնօրեն:
2015 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նախագահի տեղակալ է:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է Անանիա Շիրակացի մեդալով (2011թ.):
Ամուսնացած է, ունի երեք զավակ: