Լրահոս
Օրվա լրահոսը

Երգիչ Գևորգ Գևորգյանին դանակահարած երիտասարդները հայտնաբերվել են

Օգոստոս 20,2025 14:35

Օգոստոսի 16-ին` ժամը 7.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Հայտնել են, որ Գյուրջյան փողոցում տեղի ունեցած դանակահարության հետևանքով կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել նույն փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ: Մեկնել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Պարզվել է, որ գիշերվա ժամը 4.20-ի սահմաններում Գյուրջյան փողոցում արծաթագույն «Մերսեդես» ավտոմեքենայով երկու անհայտ անձինք ծեծի են ենթարկել տուժածին, դանակահարել և հափշտակել պայուսակը, որի մեջ եղել են անձնական իրեր և 25 հազար դրամ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ ավազակության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները համագործակցված աշխատանքի արդյունքում ստացել են հավաստի տեղեկություն, որ ավազակությունը կատարել են Նոր Նորքի բնակիչներ՝ 22 և 21 տարեկան երիտասարդներ:

Օգոստոսի 18-ին երկուսն էլ հայտնաբերվել են, ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել նախաքննական մարմին։

Գողոնը հայտնաբերվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Հիշեցնենք՝ Armlur-ի տեղեկություններով՝ տուժողը 26-ամյա երգիչ Գևորգ Գևորգյանն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031