Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ որոշ տեղեկությունների՝ պատգամավորներ Գառնիկ Դանիելյանին ու Իշխան Սաղաթելյանին սպասվում է անձեռնմխելիությունից զրկում ու քրեական հետապնդում

Օգոստոս 20,2025 15:35

– Հայաստանում բոլոր ուժային կարույցները հետեւել են սրբազան պայքար շարժման ակտիվ դերակատարների ու առաջնորդների խոսակցություններ եւ տեղաշարԺ: Էդպիսի օր չի եղել, որ մենք չզգանք այդ հետապնդման մասնակիցներին, ամբողջ օրը ֆիզիկապես զգացել ենք իրենց ներկայությունը, թե կեցավայրի, թե այլ վայրերում,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Պատգամավորի խոսքով՝ նույնիսկ ՊՊԾ գնդի գրավման գործով ահաբեկչության նախապատրաստման որակավորում չի տրվել, բայց Բագրատ սրբազանի գործով ձայնագրությունները մոնտաժել, առարկաները վերցրել եւ ներկայացրել են ահաբեկչություն. «Մեր հանրությունը պետք է նայի, թե ինչ թրքահպատակ ոչնչությունների հետ գործ ունենք, որ պատրաստ են սրբությունների վրայով անցնել ու ժողովրդին ապատեղեկացնել»:

Դանիելյանն ասաց՝ նախապատրաստվել է փողոցային պայքար, անհնազանդության ակցիաներ. «Ստացվում է՝ Հայաստանում այլախոհությունը կամ անհնազանդությունը, ընդդիմադիր լինելը քրեորեն պատժելի արարքներ են, դրան հիմա էլ ավելացնում են՝ եթե Արցախի մասին խոսես, այլ հոդվածներով կդատվես, ռեւանշիստ ես: Հոդվածներ են ավելանում: Պատերազմի մասնակից ես, հոդվածը գնաց, Արցախի անունը տալիս ես, հոդվածը գնաց, անընդհատ հոդվածներ են ավելացնում»:

Պատգամավորը նաեւ հայտնեց, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ աշնանային նստաշրջանին իրեն ու պատգամավոր Իշխան Սաղաթելյանին անձեռնմխելիությունից զրկեն ու քրեական հետապնդման ենթարկեն սրբազան պայքարի շրջանակներում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031