Լրահոս
Օրվա լրահոսը

Երկիրը չի կարող զարգանալ, եթե կոռուպցիայի դեմ անհրաժեշտ պայքար չի տարվում. Չինաստանի դեսպանը հյուրընկալվել է հակակոռուպցիոն կոմիտեում

Օգոստոս 20,2025 16:16

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյի գլխավորած պատվիրակությանը:

Կոմիտեի նախագահը դեսպանին ներկայացրել է իր ղեկավարած հակակոռուպցիոն մարմնի գործառույթներն ու առաջնահերթությունները՝ նշելով, որ կառույցի կողմից արվում է հնարավոր ամեն ինչ հակակոռուպցիոն արդյունավետ պայքար տանելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կոռուպցիայի դեմ պայքարում արդի տեխնոլոգիաների և մեթոդների ներդրման կարևորությանը: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը համոզմունք է հայտնել, որ չինացի գործընկերների հետ համագործակցային կապերի հաստատումն ու փորձի փոխանակումը դրականորեն կանդրադառնան երկու երկրների իրավապահ մարմինների աշխատանքների վրա՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ 2018 թվականից Չինաստանում նույնպես գործում է կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացած, համանման գործառույթներ իրականացնող մարմին՝ Ազգային վերահսկիչ հանձնաժողովը:

Անդրադառնալով Չինաստանի ղեկավարության կողմից կոռուպցիայի դեմ տարվող պայքարին՝ դեսպան Լի Սինվեյը նշել է, որ դա այն գլխավոր գործոնն է, որը նպաստել է երկրի արագ զարգացմանն ու կառավարության նկատմամբ ժողովրդի վստահության ձևավորմանը: Ըստ դեսպանի՝ երկիրը չի կարող զարգանալ, եթե կոռուպցիայի դեմ անհրաժեշտ պայքար չի տարվում: Դեսպանը նաև հավելեց, որ Չինաստանը մեծ նշանակություն է տալիս փողերի լվացման դեմ պայքարին:

Արթուր Նահապետյանը, կառույցի գործունեության առաջնահերթությունների շարքում առանձնացրել է  նաև Կոմիտեի ծառայողների կարողությունների զարգացումը։ Կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցային կապերն ու արդյունավետ աշխատանքներ տանել փորձի փոխանակման, վերապատրաստման դասընթացների կազմակերպման և մի շարք այլ ծրագրերի իրագործման ուղղությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031