Լրահոս
Օրվա լրահոսը

Տրվել է մանրէաբանական շեղումներով կաթնամթերքի խմբաքանակը շուկայից հետ կանչելու կարգադրագիր

Օգոստոս 20,2025 16:44

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էկո միլք գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Վարդենիս), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Լաբորատոր փորձաքննության արդյունքները․

– «Ռեժան» և «Թթվասեր» (արտ․՝ 24․07․2025) ապրանքատեսակների նմուշը՝  կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու (C16:0) լաուրինաթթու (C12:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ ստեարինաթթու (C18:0) լաուրինաթթու (C12:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ օլեինաթթու (C18:1) մերիստինաթթու (C14:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ լինոլաթթու (C18:2) միրիստինաթթու (C14:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ օլեինաթթվի և լինոլաթթվի գումար հարաբերությունը լաուրինաթթվի, միրիստինաթթվի, պալմիտինաթթվի և ստեարինաթթվի գումարին» և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), «Ռեժան» ապրանքատեսակի նմուշը նաև ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով,

– «Կաթնաշոռ» (արտ․՝ 24․07․2025)  արտադրատեսակի նմուշը՝ պալմիտինաթթու, լաուրինաթթու, ստեարինաթթու, լաուրինաթթու, օլեինաթթու,մերիստինաթթու, լինոլաթթու, միրիստինաթթու, օլեինաթթվի և լինոլաթթվի գումար հարաբերությունը լաուրինաթթվի, միրիստինաթթվի, պալմիտինաթթվի և ստեարինաթթվի գումարին», «ԱՑԽՄ» և «Բորբոսասնկեր» ցուցանիշներով,

– «Մածուն» (արտ․՝ 23․07․2025)  արտադրատեսակի նմուշը՝ պալմիտինաթթու, լաուրինաթթու, ստեարինաթթու լաուրինաթթու, օլեինաթթու, մերիստինաթթու, լինոլաթթու, միրիստինաթթու, օլեինաթթվի և լինոլաթթվի գումար հարաբերությունը լաուրինաթթվի, միրիստինաթթվի, պալմիտինաթթվի և ստեարինաթթվի գումարին ցուցանիշներով,

– «Կաթ պարունակող մթերք թթվասերի տեխնոլոգիայով» (արտ․՝ 22․07․2025)   արտադրատեսակի նմուշը՝  «Կաթնայուղի զանգվածային մաս» և «Խմորասնկեր» ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

Տրվել են խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031