Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս կործանարար ընթացքը կասեցնելու համար պետք է օր առաջ ազատվել Նիկոլից». Դավիթ Համբարձումյան

Օգոստոս 20,2025 17:35

«Նիկոլ Փաշինյանն այս 7 տարում ինչ արել է, ասել է՝ այլ Հայաստանում ենք ապրում, ինչ արել է, ասել է` աննախադեպ է, բայց բոլորս էլ լավ գիտենք, որ պատկերը լրիվ այլ է, ոչ մի փոփոխություն չկա ու ոչ մի այլ Հայաստան էլ չկա»,-ասաց ասաց Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն՝ ի պատասխան լրագրողի այն հարցի, թե որպես քաղաքացի զգո՞ւմ է փոփոխությունը, որ  օգոստոսի 8-ից այլ Հայաստանում ենք ապրում, ինչպես իր ուղերձում նշել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի այդ դիտարկմանը, որ եթե ժողովուրդը համաձայն  չէր, կարող էր հեղափոխություն անել, բայց չի արել, հետեւաբար համաձայն է իր հետ, Դավիթ Համաբարձումյանն այսպես արձագանքեց. «Այն  մարդիկ, որոնք այլակարծություն են ունեցել եւ Նիկոլ Փաշինյանի դեմ են խոսել ու գործել, այդ մարդկանց  ձերբակալել են, կալանավորել  եւ հնարավորություն չեն տվել կարծիք հայտնելու, հակառակը խոսելու, հետեւաբար, որ ասում է՝  հեղափոխություն արեք, բնականաբար, քաղբանտարկյալների թիվը պետք է շատանա, բայց դա չի նշանակում, որ իր դեմ պայքար չկա:

Այս կործանարար ընթացքը կանխելու, կասեցնելու համար պետք է օր առաջ ազատվել Նիկոլից: Երբ ազատվենք, բոլոր խնդիրները կվերանան եւ կարծում եմ՝ ապագայի Հայաստանում այլեւս քաղբանտարկյալներ չեն լինի, եւ մեր պետության այս ամոթից կազատվենք»:

Նա ընդգծեց. «Ես ամառվա ամիսների ընթացքում մարզային հաջող հանդիպումներ եմ ունեցել, իմ օրակարգից երբեք չեմ շեղվել: Մոտ ապագայում կներկայացնենք, թե ինչ ենք արել եւ ինչ ենք անելու»:

Ինչ վերաբերվում է Փաշինյանի այն հայտարարությանը, թե առանց Արցախի թեման փակելու հնարավոր չէ խաղաղության հասնել, այս մասին էլ Դավիթ Համբարձումյանը նշեց. «Մեր քաղաքացիները բոլորից լավ գիտեն՝ ինչն է ճիշտ, ինչն է սխալ, մեզ պետք է ուղղակի համախմբվել, աշխատել եւ օր առաջ ազատվել Նիկոլից: Դա է բոլոր հարցերի բանալին…»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031