«Հետքը» ՝ վկայակոչելով իր աղբյուրը, գրել էր, որ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչը եւ մի քանի այլ աշխատողներ տարվել են Հակակոռուպցիոն կոմիտե, ավելի ուշ ստորագրությամբ ազատ են արձակվել: Եվ ըստ «Հետքի» տեղեկությունների, «Գառնի» արգելոց-թանգարանի աշխատողները տպել են տոմսերի կրկնօրինակներ ու վաճառել դրանք առանց ՀԴՄ կտրոնի:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանից:
Նա Aravot.am-ին ասաց, որ թեեւ գործուղման մեջ է, բայց տեղյակ է թեմայից, հերքեց, որ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի որեւէ աշխատակից տարվել է Հակակոռուպցիոն կոմիտե:
Ինչ վերաբերվում է տոմսերի անօրինական տպագրելուն ու վաճառելուն, այս մասին էլ նշեց. «Տոմսերը ընդհանուր տպվում են մեզ մոտ, մրցույթ է հայտարարվում սահմանված կարգով, հետո մեր մոտից բաժանվում են մասնաճյուղեր՝ բոլորը համարակալված, առանձին շտամպներով, ժամկետները սահմանված, այնպես որ լուրը չի համապատասխանում իրականությանը»:
Կարդացեք նաև
Արմեն Հովհաննիսյանն առանց մանրամասներ ներկայացնելու՝ նաեւ ասաց, որ Գառնիում միջոցառման ժամանակ միջադեպ է եղել, որի հետ իրենց աշխատակիցները կապ չեն ունեցել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի կայքից
հա բայց ՀԴՄ չեն տալիս, 3 անգամ հըւրերիս հետ գնացել եմ, ես եմ տոմս առել, ՀԴՄ չեն տվել