Բուլղարիայի Սամոկով քաղաքում այսօր ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի Մ 20 աշխարհի առաջնությունը: Հայաստանն առայժմ ունի մեկ բրոնզե մեդալ, որը նվաճել է 65 կգ քաշային Արման Մուսիկյանը, սակայն եզրափակիչ օրը մեր տղաներից եւս երկուսը կարող են բարձրանալ պատվո պատվանդանի երրորդ աստիճան:
Դրա համար Սարգիս Բեգոյանը 61 կգ քաշային կարգում գոտեմարտելու է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Մագոմեդխան Մագոմեդխանովի, իսկ 86 կգ քաշային կարգում Ռազմիկ Եփրեմյանը՝ իրանցի Աբուլֆազլ Ֆիրուջաեիի հետ:
Վաղը աշխարհի առաջնության մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբիշներին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ