Aravot.am. Այլևս միայն ձեր գրանցած տարեթիվը բավական չէ․ YouTube-ի նոր արհեստական բանականությունը սկսելու է հետևել՝ ինչ եք նայում, ինչ եք փնտրում ու որքան ակտիվ եք։
Նպատակը՝ երեխաներին պաշտպանել «անթույլատրելի» բովանդակությունից։
Եթե AI-ն ձեզ «անչափահաս» համարի՝
Որոշ տեսանյութեր փակ կլինեն
Կարդացեք նաև
Անհատականացված գովազդ չեք ստանա
Կստանաք «հանգստի» հիշեցումներ
Իսկ եթե իրականում մեծահասակ եք, բայց համակարգը սխալվի, ստիպված կլինեք ապացուցել տարիք՝ անձնագիր, բանկային քարտ կամ սելֆի ուղարկելով։
#boycottyoutube հեշթեգն արդեն շրջում է սոցցանցերում․ շատերը մտահոգ են անձնական տվյալների անվտանգության համար։
Ի դեպ, նման քայլեր անում են նաև Instagram-ը և TikTok-ը։
Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով