Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդամենը մեկ բրոնզ՝ աշխարհի առաջնությունից

Օգոստոս 20,2025 23:23

Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչ օրը 61 կգ քային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը բրոնզե մադալի համար գոտեմարտերում պարտվեցին մրցակիցներին:

Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը աշխարհի առաջնությունում վաստակել է մեկ բրոնզե մեդալ: Թիմային հաշվարկով մեր թիմը եզրափակել է առաջատարների տասնյակը:

Վաղը մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները: Պայքարի մեջ ներգրավվելու են երկու քաշային կարգեր: 60 կգ-ում Յուրիկ Մխիթարյանը որակավորման փուլում կգոտեմարտի ֆրանսիացի Լուկաս Կեւին Լո Գրասսոյի, իսկ 82 կգ քաշային Մարտիկ Պետրոսյանը ուժերը կչափի Լեհաստանի ներկայացուցիչ Օսկար Կշիշտոֆ Լյուբերայի հետ:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031