Նախորդ հոդվածում ես փորձ եմ արել ցույց տալու, որ Ադրբեջանը որեւէ ցանկություն չունի Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու, եւ այդ երկրի ղեկավարության այսօրվա կեցվածքը դրա ապացույցն է: Հակառակ դեպքում Ալիեւը Վաշինգտոնում կստորագրեր «խաղաղության պայմանագիրը»: Քանի որ չի ստորագրել, գոնե դրանից պարզ է, որ մեզնից էլի ստանալիք ունի:
Բայց եկեք հարցին մոտենանք մյուս կողմից՝ արդյոք Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկեղծորեն ցանկանո՞ւմ է, որ մեր երկրների միջեւ խաղաղություն հաստատվի: Այն վարչապետը, որը բղավում էր «Արցախը Հայաստան է, եւ վերջ»: Ով բանակցությունները սկսում էր «իր սեփական կետից»: Ով 2018-ին ընտրվել էր՝ Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու կարգախոսով: Ով 2019-ին խաբում էր, որ բանակցային սեղանին ոչ մի փաստաթուղթ չկա, բայց իրականում մերժել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկը: Ով 2020-ի հուլիսին, տավուշյան մարտերից հետո, հայտարարել էր, թե դրանք ապացուցեցին, որ ԼՂ խնդիրը ռազմական լուծում չունի: Եվ այլն:
Քանի որ վարչապետը մի քանի անգամ իր դիրքորոշումը 180 աստիճանով փոխել է՝ չանդրադառնալով իր նախորդ քաղաքականության սնանկությանը, ապա (կարելի է համաձայնել մեր գործընկեր Թաթուլ Հակոբյանի հետ) ամենեւին բացառված չէ, որ վաղը կամ մյուս օրը նա դարձյալ կդառնա պատերազմի թիվ մեկ ջատագովը: Եթե իշխանավորն առաջնորդվում է ոչ թե ինչ-որ գաղափարներով կամ սկզբունքներով, այլ՝ բացառապես իր՝ աթոռին մնալու մոլուցքով, ապա նա, իրավիճակից կախված, կընտրի այն «սկզբունքը», որն այդ պահին առավել հեշտ է «վաճառել» թե՛ արտաքին ազդեցիկ խաղացողների, թե՛ սեփական քաղաքացիների վրա:
Եթե Վաշինգտոնում ստորագրվեր «խաղաղության համաձայնագիրը», դա կլիներ շատ վատ, սարսափելի՝ բայց ինչ-որ հանգրվան: Բայց այժմ մեր գլխին կախված է ՀՀ սահմանադրությունը փոխելու Ալիեւի պահանջը: Դա նույնպես քաղաքացիների վրա վաճառվելու է որպես «խաղաղության թեսթ». անկախ նրանից, թե ինչ է գրվելու նոր սահմանադրության տեքստում (թեկուզ Հայաստանը հայտարարվի սահմանադրական միապետություն), քաղաքացիներին համոզելու են՝ «եթե ուզում եք, որ խաղաղություն լինի, պետք է կողմ քվեարկեք»:
Կարդացեք նաև
Այլ պետության առաջ քաշած «խաղաղության նախապայմանը» մտել է մեր երկրի ներքաղաքական օրակարգ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մինչդեռ մենք շարունակում ենք իրար պատմել մեր հասկացածը թե խորամանկ, այսպես կոչված վարչապետը (ակվ) ինչ է անում ու մտադիր անել, նա ուտում է իր խաշլաման ու ասում. ‘Աս..սա, աս..սա:’ Էնքա…ան բան դեռ կա ծախելու ալիև-էրդոլանին…, դե իսկ երկրի ներսում պահպանում է ա) կալանավորելու վախը ու բ) ‘անհեռատես-անունակ-անկարող’ իշխանավորների ջանքերով իբրև թե անսպասելի պատերազմում երեխեքին կոտորելու սարսափը: Եթե ‘ցավոք’ բառը դեռ չի հալ-ու-մաշ եղել Հայաստանում, ապա ցավոք մտավորականները 7 տարի է չեն առաջ եկել գաղափարական ծրագրով` միայն վերլուծություններ, մեկնաբանություններ թե ակվ-ը ինչ ասեց ու ինչքան վտանգ է դա բերում հայությանը… Ինքներս մեզ որ առաջինը չքննադատենք արած սխալը կաճի սունկի պես թշնամու առատորեն ջրելուց:
Յաճախ, դիտմամբ, երկարատեւ մնում եմ ձեր թերթի, այս կայքէջին վրայ: Յուսալով որ թերեւս օգտակար կը լինի, կենսական գետնի վրայ, առեւտրական ծանուցումների կապակցութեամբ: Որոնք ճաշակաւոր են, ի դէպ: Այսինքն, ձեզի համար նուազ հասոյթաբեր:
Հայդուկ Շամլեան
Շնորհակալություն: