ՀՀ Ազգային ժողովը ընդունել է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի մարտի 5-ի N ՀՕ-65-Ն օրենքը, որի 2-րդ հոդվածով լրացվող 19-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ «տեսահսկման համակարգերին հասանելիության տրամադրման և տեսահսկման իրականացման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ»։ Հաշվի առնելով վերագրյալը մշակվել է «Տեսահսկման համակարգերին հասանելիության տրամադրման և տեսահսկման իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել օրենքով սահմանված լիազորության իրացումը։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Տեսահսկման համակարգերին հասանելիության տրամադրման և տեսահսկման իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1.Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Կարդացեք նաև
Հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները և մարդու կյանքին ու առողջությանը, պետության անվտանգությանը սպառնացող մի շարք այլ հանցագործությունների աճը՝ անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին և մյուս հնարավոր իրավախախտումներին հնարավորինս արագ արձագանքելու (այդ թվում դրանք կանխարգելելու (նախականխելու, կանխելու), հայտնաբերելու եւ բացահայտելու) համար:
Ըստ այդմ, մի շարք կրիմինոլոգիական հետազոտությունների արդյունքները փաստում են, որ մարդկանց համար տեսանելի վայրերում նկարահանող սարքերի առկայությունը հանցավորության եւ այլ հակահասարակական վարքագծի դրսեւորման միտումների վրա զգալի կանխարգելիչ ազդեցություն ունեն: Ավելին, սույն նախագծով սահմանված տեխնիկական միջոցների եւ դրանց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետեւ՝ Ոստիկանություն) հասանելիության՝ դրանք վերջինիս տեսադաշտում ներառման ապահովումն ու դրանց նկատմամբ ոստիկանության կողմից վերահսկողության հաստատումը, հասարակական անվտանգության ապահովման այլ միջոցների նկատմամբ ունի գործնական մեծ առավելություն, քանի որ այն իրական (ռեալ) հնարավորություն է տալիս Ոստիկանությանը արագ արձագանքելու դրանցով արձանագրված (ֆիքսված) հանցագործություններին եւ մյուս հնարավոր իրավախախտումներին:
Մինչդեռ, օրինակ, Երեւան քաղաքում ներկայումս, վերոնշյալ ապահովման ու վերահսկողության բացակայության պայմաններում, տեղի ունեցած հանցագործությունների եւ մյուս հնարավոր իրավախախտումների հայտնաբերման ու բացահայտման ընթացքում Ոստիկանությունը շատ հաճախ օգտվում է ավտոկայանատեղերը վերահսկող տեսախցիկներից:
Այդ տեսախցիկների տեսագրություններին հետեւելու ու դրանց համապատասխան հասանելիություն ապահովելու համար ամեն անգամ անհրաժեշտ է լինում համակարգը սպասարկող ընկերության աշխատակիցների թույլտվությունն ու ներկայությունը, ինչը բարդացնում է գործընթացը՝ հանգեցնելով ժամանակի անտեղի վատնման, գործընթացի օպերատիվության խաթարման եւ վերջինիս ոչ իրավասու անձանց անհարկի մասնակցության՝ նպաստելով նրանց կողմից համապատասխան տեղեկատվության արտահոսքի ու դրանով պայմանավորված խոչընդոտների առաջացմանը, ինչն իր հերթին անհնարին է դարձնում կամ առնվազն դժվարացնում ու ձգձգում է համապատասխան դեպքերի «տաք հետքերով» հայտնաբերումն ու բացահայտումը: Խնդիրն առավել ընդգծվում է գիշերային ժամերին կամ ոչ աշխատանքային օրերին տեղի ունեցած հանցագործությունների դեպքում, երբ տեսախցիկները դիտելու համար ոստիկանները ստիպված են լինում սպասել աշխատանքային օրերին եւ ժամերին:
Նշվածով պայմանավորված ՀՀ Ազգային ժողովը ընդունել է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի մարտի 5-ի N ՀՕ-65-Ն օրենքը, որի 2-րդ հոդվածով լրացվող 19-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ «տեսահսկման համակարգերին հասանելիության տրամադրման և տեսահսկման իրականացման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ»։ Հաշվի առնելով վերագրյալը մշակվել է «Տեսահսկման համակարգերին հասանելիության տրամադրման և տեսահսկման իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել օրենքով սահմանված լիազորության իրացումը։
2.Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծի ընդունումը հնարավորություններ կստեղծի նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին և մյուս հնարավոր իրավախախտումներին հնարավորինս արագ արձագանքելու (այդ թվում դրանք կանխարգելելու (նախականխելու, կանխելու), հայտնաբերելու եւ բացահայտելու) համար, միաժամանակ հնարավորություն կտա Ոստիկանությանը իրացնել օրենքով սահմանված լիազորությունները։
3.Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման արդյունքում Ոստիկանությունն անհրաժեշտության դեպքում կկարողանա պահանջել եւ ստանալ վերոգրյալ տեսահսկման համակարգերի տեսագրությունները, ինչպես նաեւ կունենա հասանելիություն այդ համակարգերին՝ «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով՝ 24/7 ժամանակի ռեժիմով:
4.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում որեւէ ռազմավարական փաստաթղթից:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը եւ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծերի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:
6.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից:
ՀՀ ներքին գործերի նախարարություն


















































