Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում է «ժողովուրդ ջան, դեմ եք՝ դուրս եկեք փողոց», իսկ հետո՝ երբ ժողովուրդը դուրս է գալիս փողոց, ասում է «դուք ժողովուրդ չեք, դուք 5-րդ շարասյուն եք», «բան ունեք ասելու՝ ընտրությունների օրը ձեր քվեարկությամբ կասեք», և առաջնորդներին բանտերը լցնում. «ՉԻ»

Օգոստոս 21,2025 09:40

Նորմալ, քաղաքակիրթ երկրի ղեկավարը պետության և ժողովրդի համար կարևորագույն որոշում կայացնելուց առաջ (իսկ Արցախի հարցը մեկընդմիշտ փակելը հենց այդպիսի որոշում էր) անպայման կհարցներ ժողովրդի կարծիքը և հանրաքվե կանցկացներ։ Առավել ևս՝ որ պետության ղեկավարի պաշտոնը պահպանել է ոչ թե «ղարաբաղյան շարժումը չշարունակելու», այլ հակառակը՝ Արցախի իրավունքները պաշտպանելու և Հադրութն ու Շուշին դեօկուպացնելու խոստումներով։ Բայց հասկանալի է, չէ՞, թե ինչ արդյունքներ կլինեին, եթե հանրաքվե արվեր, օրինակ, «համաձա՞յն եք, որ մեկառմիշտ հրաժարվենք Ղարաբաղից ու փակենք այդ էջը» հարցով։

«Համաձայն չեք՝ հեղափոխություն արեք» հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը փաստում է նաև, որ Հայաստանը ոչ թե ժողովրդավարական, այլ մոտավորապես ադրբեջանական մոդելի ավտորիտար պետություն է («ո՛չ Հայաստանի ադրբեջանականացմանը» կարգախոսի ականջը կանչի), որովհետև հեղափոխությունները, որպես կանոն, տեղի են ունենում ավտորիտար ռեժիմներով երկրներում, իսկ ժողովրդավարական երկրներում իշխանությունները փոխվում են ընտրություններով։

Բայց «համաձայն չեք՝ հեղափոխություն արեք» կոչը նաև ծուղակ է։ Բանն այն է, որ զուտ իրավական տեսանկյունից՝ հեղափոխությունը հակաօրինական գործողություն է, պարզ ասած՝ հանցագործություն, որովհետև Հայաստանի Սահմանադրությունը հեղափոխության միջոցով իշխանափոխություն չի նախատեսում, հետևաբար՝ իշխանությունները կարող են փողոց ելածներին ոստիկանական մահակներով ջարդել-փշրել, առաջնորդներին էլ բանտերը լցնել՝ «հեղափոխության անվան տակ անօրինական ճանապարհով իշխանությունը զավթելու փորձի» համար։ Ի դեպ՝ հենց դա էլ անում է Նիկոլ Փաշինյանը։ Ասում է «ժողովուրդ ջան, դեմ եք՝ դուրս եկեք փողոց», իսկ հետո՝ երբ ժողովուրդը դուրս է գալիս փողոց, ասում է «դուք ժողովուրդ չեք, դուք 5-րդ շարասյուն եք», «բան ունեք ասելու՝ ընտրությունների օրը ձեր քվեարկությամբ կասեք», և առաջնորդներին բանտերը լցնում։ Հետո՝ երբ իրավիճակը մի քիչ հանդարտվում է, նոր զիջումներ է անում, դիմում նոր կոչով՝ «դեմ եք՝ հեղափոխություն արեք», հետո՝ նոր բռնություններ, նոր քաղբանտարկյալներ, և այսպես շարունակ՝ մի քանի փուլերով։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հ․ Գ․ Նիկոլ Փաշինյանի՝ «ժողովրդին կոչ եմ արել հեղափոխություն անել» հայտարարությունն ըստ էության ինքնախոստովանական ցուցմունք է, որովհետև փաստորեն նա հրապարակավ կոչ է արել հակասահմանադրական եղանակով իշխանափոխություն իրականացնել, իսկ դա ճիշտ և ճիշտ այն հոդվածն է, որով այսօր Միքայել Աջապահյանը գտնվում է կալանքի տակ։ Տեսնես ինչո՞ւ գլխավոր դատախազն այդ կոչից հետո Նիկոլի դեմ վարույթ չի հարուցել։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031