Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ հաշվով, մարդկանց վիճակը բարելավելուն ուղղված քայլեր չկան, և տակը մնում են միայն իշխանական քարոզչամեքենայի շոուները, թե մարդիկ հիմա ավելի բարեկեցիկ կյանքով են ապրում. «Փաստ»

Օգոստոս 21,2025 10:14

Ընդհանրապես, խնդրահարույց է ոչ միայն կրթության որակական կողմը, այլև դրա համապատասխանությունը աշխատաշուկայի պահանջներին։ Շարունակում են խրախուսվել այնպիսի մասնագիտություններ, որոնք տեխնոլոգիական առաջընթացի՝ մասնավորապես արհեստական բանականության զարգացման պայմաններում մի քանի տարի հետո կորցնելու են իրենց ակտուալությունը։ Բացի այդ, միջազգային պրակտիկայի համաձայն, համապատասխան մասնագետը պիտի աշխատի այն ոլորտում, որտեղի համար ինքը որակավորում ունի, սակայն Հայաստանի դեպքում դա չի գործում։

Կրթություն չունենալը նույնպես որևէ խոչընդոտ չի հանդիսանում պատասխանատու ոլորտներում աշխատելու համար։ Ու սա վերաբերում է ոչ միայն ցածր օղակներին, այլև բարձրագույն պաշտոնյաներին։

Դրա համար էլ բազմաթիվ ուղղություններով ականատես ենք լինում քաոսային իրավիճակների, երբ անհասկանալի է դառնում, թե ընդհանրապես այդ կառույցն ինչի համար գոյություն ունի, եթե քաղաքացիների կյանքը չի հեշտացնում։

Մյուս կողմից էլ՝ իշխանության ներկայացուցիչներն անընդհատ կարևորում են կրթությունը, սակայն առաջին հերթին իրենց կողմից վարած քաղաքականության արդյունքում խարխլում են կրթության հիմքերը։ Իսկ գիտության ոլորտն ընդհանրապես պղտորվել է։

Հանրային դաշտում էլ կրթությունը, գիտությունը, մասնագիտացումը առաջնային չեն, առաջնային է դիլետանտիզմը։

Դրա համար էլ իշխանություններն ու նրանց համակիրներն արդեն տարիներ շարունակ հանրային դաշտը լցրել են հայհոյախոսությամբ, գռեհկաբանությամբ ու ցածր մակարդակի սոցցանցային մեկնաբանություններով։ Իրենք հայտարարում են, որ եկել են ժողովրդին ծառայելու կամ ծառայություններ մատուցելու, սակայն ժողովրդի հաշվին իրենք վայելում են իրենց կարգավիճակի ընձեռած հնարավորությունները և հարստանում են։ Մամուլի հրապարակումներում անընդհատ ի ցույց է դրվում, թե ինչպես են նախկինում պարտքով բարեր այցելող անձինք շատ արագ հարստանում, գույք ձեռք բերում ու դառնում միլիոնատերեր։ Այնինչ, տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք բարձրակարգ կրթություն են ստացել ու անհրաժեշտ փորձ են կուտակել, հայտնվել են լուսանցքում և մի կերպ են ծայրը ծայրին հասցնում։

Մեծ հաշվով, մարդկանց վիճակը բարելավելուն ուղղված քայլեր չկան, և տակը մնում են միայն իշխանական քարոզչամեքենայի բեմադրված շոուները, թե մարդիկ հիմա ավելի բարեկեցիկ ու ճոխ կյանքով են ապրում։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031