«Ուզում եմ բոլորիս շնորհավորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության առիթով, որ տեղի ունեցավ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի արդյունքում»,-կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա շնորհակալություն հայտնեց կառավարության կազմին, նախագահին, ՔՊ-ին եւ բոլորին, ովքեր աջակցել են իրեն: Նա ասաց, որ Վաշինգտոն մեկնելուց առաջ քննարկումների շարք է ունեցել Կառավարության կազմով, ԱԽ ընդլայնված կազմով, ՀՀ նախագահի եւ խորհրդարանական խմբակցության մասնակցությամբ, քննարկումներ ու տեքստի վերլուծություններ են եղել:
«Կարծում եմ, որ առաջիկայում բոլորս՝ կառավարության անդամները, հատկապես քաղաքական ներկայացուցիչները պետք է առավել մեծ ուշադրություն դարձնենք հանրային հաղորդակցությանը. մեր աշխատանքի նրբությունները, նպատակները, տեքստերը, ենթատեքստերը, համատեքստերը քաղաքացիներին ներկայացնելուն, նրանց հարցերին պատասխանելուն, նրանց մտահոգություններին արձագանքելուն: Եվ իհարկե, այս ընթացքում մենք կարողանում ենք լրացուցիչ տեղեկատվություն ստանալ, որը գուցե թե պաշտոնական թղթերում, փաստաթղթերում միշտ չէ, որ արտացոլված է լինում կամ այնպես չի արտացոլված լինում, որպեսզի մենք կարողանանք գնահատել տվյալ փաստի կարեւորությունը: Համենայն դեպս, այս նոր փուլում՝ խաղաղության ինստիտուցիոնալացման ստեղծագործ փուլում, մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում»,- ասաց նա:
Կառավարության նիստն ամբողջությամբ
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ