Բլոգեր Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է «ամուր» խաղաղության դարաշրջան։ Սա նկատելի է նույնիսկ խաղաղասեր ադրբեջանցիների մեկնաբանություններից, որոնք Վաշինգտոնում պայմանագրի ստորագրումից երկու շաբաթ առաջ վիրավորում էին հայ ժողովրդին՝ «խայբոշի» անվանելով, հայտարարում էին, թե «Իրիվանը, Գյոյչան, Զանգեզուրը և Բասարկեչերը» սկզբնապես ադրբեջանական հողեր են, իսկ Եռաբլուրում հանգչող հայ տղաները… նույնիսկ կրկնել պատրաստ չեմ այն, ինչ գրում են ադրբեջանցիները մահացածների մասին՝ բնականաբար մահացած զինվորների հետ այլասերված սեռական հարաբերությունների թեմայով։
Որից հետո ստորագրվում է խաղաղության պայմանագիր, և նույն ադրբեջանցիները, նույն ֆեյսբուքյան էջերից, գրում են. «Կեցցե՛ խաղաղությունն ու բարեկամությունը հայ և ադրբեջանական ժողովուրդների միջև», «Ադրբեջանն ու Հայաստանը լավ հարևաններ կլինեն, ինչպես՝ էին»։
Գիտե՞ք, թե ինչն է ամենատխուրը։ Ուրախ և միամիտ հայերն իրենք են «սրտիկներ» ու «լայքեր» դնում այս նույն ալիևյան ադրբեջանցիների գրառումներին, որոնք երկու շաբաթ առաջ հրապարակավ նվաստացնում էին ձեր ժողովրդին ու պղծում Եռաբլուրում ձեր հերոսների հիշատակը։
Կարդացեք նաև
Համակարգչումս «մամեդկի» անունով թղթապանակ ունեմ, որտեղ արդեն չորս տարի է, ինչ հավաքում եմ սքրինշոթներ և տեսանյութեր, թե ինչպես են ադրբեջանցիները սպառնում ինձ կամ այլ մարդկանց: Երբ պետք է՝ կարող եմ հեշտությամբ գտնել անհրաժեշտ սքրինշոթները, ինչպես այս դեպքում: Ստրասբուրգում օրինակ՝ դատական հայցն Ադրբեջանի դեմ շահեցի մեծ մասամբ իմ համակարգչում գտնվող այս թղթապանակի շնորհիվ, որտեղից դատարանի համար տպել էի իմ հասցեին ուղղված հարյուրավոր մահվան սպառնալիքներ:
Հ.Գ. Իսկ ի՞նչ է «Բասարկեչեր»-ը: Ո՞ր հայկական քաղաքն են խաղաղասեր ադրբեջանցիները վերանվանել: