Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործեր ունենք, կեղծ լիազորագրերով մարդկանց բնակարաններ են վաճառվել. Նիկոլ Փաշինյան

Օգոստոս 21,2025 12:18

Օգոստոսի 21-ի կառավարության նիստը վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի օրակարգում ընդգրկված 37 հարցերից 33-ը չզեկուցվող է, 3-ը՝ զեկուցվող, 1-ը՝ գաղտնի։ Ի թիվս այլնի, կառավարության նիստի օրակարգում է որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին հարցը:

«Ես կարծում եմ, որ անվտանգության թեման ուղղակիորեն այս խնդրի հետ է կապված, որովհետեւ նախորդող շրջանում մենք ականատես եղանք բազմաթիվ դեպքերի, ես իմացա, որ քրեական գործեր ունենք քննվող, որ կեղծ լիազորագրերով մարդկանց բնակարաններ են վաճառվել, մարդիկ տեղյակ էլ չեն եղել, որ իրենց բնակարանը վաճառվել է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Անդրադառնալով թվային անվտանգության թեմային՝ Փաշինյանն ասաց, որ առաջիկայում պատրաստվում են ստեղծել թվային անվտանգությամբ զբաղվող մարմին:

Մանրամասն՝ տեսանյութում.

Նա նաեւ նշեց, որ Հայաստանում տնտեսության վիճակն այնպիսին է, որ մարդիկ ոչ թե արտագնա աշխատանքի են մեկնում Հայաստանից դուրս, այլ գալիս են Հայաստան խոպան: Փաշինյանի ձեւակերպմամբ, մայիս-հունիս ամիսներին Հայաստանում աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է գրանցվել:

Մանրամասն՝ տեսանյութում

Կառավարության նիստն ամբողջությամբ

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031