Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե լսենք մեր ընդդիմախոսներին, ապա այս ընթացքում 5-6 անգամ կապիտուլյացիա ենք ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Օգոստոս 21,2025 13:19

Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցին:

Վկայակոչելով Վաշինգտոնի հռչակագիրը՝ նա ասաց, որ այնտեղ հստակ արձանագրված են այն 5 սկզբունքները, որոնց հիման վրա իրականացվելու է ապաշրջափակումը եւ մաքսային կարգավորումների պարզեցումները, տարանցմանը:

Մանրամասն՝ տեսանյութում.

Փաշինյանն ասաց, որ Հայաստան-ԱՄՆ ընկերությունը ոչ թե վերահսկելու է ճանապարհը, այլ բիզնես կառավարում է իրականացնելու: «Մենք երբեք չենք ասել, որ պատրաստվում ենք խոչընդոտ հարուցել Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ հաղորդակցության համար»,-ընդգծեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում.

Անդրադարձավ նաեւ այն թեմային, որ ընդդիմախոսներն իրեն մեղադրում են հերթական կապիտուլյացիան ստորագրելու մեջ: «Կապիտուլյացիան մի բան է, որ ստորագրում են մի անգամ: Հնարավոր չէ 6 անգամ կապիտուլյացիա ստորագրել: Եթե լսենք մեր ընդդիմախոսներին, ապա ստացվում է, որ այս ընթացքում արդեն 5-6 անգամ կապիտուլյացիա ենք ստորագրել, եւ դեռ քիչ չէ, հիմա էլ պատրաստվում ենք նոր կապիտուլյացիաներ ստորագրել»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում

Փաշինյանի ձեւակերպմամբ՝ ընդդիմության ներկայացուցիչներն այդպես խոսում են ասելիք չունենալու պատճառով: «Ընդդիմադիր մի հատվածը, խորհրդարանական ընդդիմությունը նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որակելով կապիտուլյացիա՝ բազմիցս ասել է եւ մինչև հիմա էլ ասում է, որ պետք է առաջնորդվել նոյեմբերի 9-ի փաստաթղթով, ոչ թե Վաշինգտոնի հռչակագրով»,- հավելեց նա:

Ճեպազրույցն՝ ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031