Ակտիվիստ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և նշել. «Ու հետո ասում են՝ իբր «ինչ անում ենք՝ երեխաների համար ենք անում», բայց իրականում Սևանում ճոխ դղյակներ են կառուցում։
Իմ հրապարակած տեսանյութը թիվ 109 մանկապարտեզի՝ կոռուպցիայով կատարած անորակ աշխատանքների մասին։
Նիկոլ Փաշինյան, փաստորեն, ահավոր ձևի խայտառակվեցիք»։
«Ի՞նչ է իրականում կատարվում թիվ 109 մանկապարտեզում», – ֆեյսբուքյան գրառմամբ նշում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Կարդացեք նաև
«Բլոգեր Արթուր Չախոյանը տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետարանի կողմից հիմնանորոգված թիվ 109 մանկապարտեզի վերաբերյալ՝ նշելով, թե այն կրկին նորոգվում է։
Քաղաքապետարանը դեռ ամիսներ առաջ արձանագրել էր խնդիրներ կատարված աշխատանքում։
• Շինարարական ընկերությանը տրվել է հանձնարարական դրանք վերացնելու։
• Աշխատանքները կատարվում են բացառապես ընկերության հաշվին, ոչ համայնքի բյուջեից։
• Ընկերությունը պարտավորվել է դրանք ավարտել քաղաքապետարանի սահմանած ժամկետում», – գրել է քաղաքապետարանի մամուլի խոսնակը։