Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ թղթային խաղաղություն չունենք, բայց արդեն քայլեր են արվում ՀՀ պաշտպանության բյուջեն կրճատելու, այն դեպքում, երբ Ադրբեջանինն անշեղորեն աճում է. Արա Պապյան

Օգոստոս 21,2025 14:45

Ազգային – ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Արա Պապյան. «Ասեմ՝ իմացեք։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրած փաստաթղթերը ոչ միայն չավելացրեցին ՀՀ անվտանգությունը, այլև պակասեցրին։

Ինչո՞ւ։ Համաձայնագրի նախաստորագրումը չի նշանակում, որ այն մտնում է ուժի մեջ։ Պարզապես նշանակում է, որ կողմերը համաձայնեցրել են փաստթղթի ՏԵՔՍՏԸ։ Այն դեռ պետք է ստորագրվի, հավանության արժանանա երկու երկրների սահմանադրական դատարանների և խորհրդարանների կողմից, ապաև վավերացվի նախագահների կողմից։ Կարող է արժանանալ Ցյուրիխի արձանագրությունների ճակատագրին՝ ստորագրվի, բայց երբեք չվավերացվի։

Ըստ այդմ, հիմա մենք անգամ թղթային խաղաղություն չունենք, բայց արդեն քայլեր են արվում ՀՀ պաշտպանության բյուջեն կրճատելու։ Սա այն դեպքում, երբ Ադրբեջանի պաշտպանության բյուջեն անշեղորեն աճում է։

2018 թ. ≈ 1.672 մլրդ USD
2019 թ. ≈ 1.804 մլրդ USD
2020թ․ ≈ 2.24 մլրդ USD
2021թ․ ≈ 2.70 մլրդ USD
2022թ․ ≈ 2.99 մլրդ USD
2023թ․ ≈ 3.56 մլրդ USD
2024թ․ ≈ 3.77 մլրդ USD
2025թ․ ≈ 4.9 մլրդ USD
2026 թ. պետական բյուջի նոր նախագծով վերապահված է 8.11 մլրդ մանաթ, որը կազմում է մոտ $4.7 մլրդ»:

Ազգային – ժողովրդավարական բևեռ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031