Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրաժարվում ենք Նիկոլից»․ աղոթք և կոչ դատարանում՝ Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստից առաջ

Օգոստոս 21,2025 15:11

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով  (նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյան) դատական նիստի մեկնարկից առաջ Բագրատ սրբազանի գլխավորությամբ նիստի մասնակիցներն աղոթք արեցին։

Բագրատ սրբազանն ասաց․ «Խոսքս հայերին է վերաբերվում՝ ոտքի կանգնենք, աղոթք անենք․ այսօր աղոթք չենք արել»։ Դատարանի դահլիճում ներկաները Բագրատ սրբազանի ետևից կրկնում էին․ «Հրաժարվում ենք սատանայից և նրա բոլոր խաբեություններից, նրա պատրանքներից, խորհուրդներից, չար կամքից, չար պաշտոնյաներից, չար դատախազներից, չար հրեշտակներից, նրա չար կամքը կատարողներից և նրա ամբողջ չար զորությունից։ Հրաժարվելով հրաժարվում ենք»։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, որն այս գործով մեղադրյալ է, գոչեց․ «Հրաժարվում ենք Նիկոլից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031