«Հայաստանն այժմ ավելի շատ ապրանք է արտահանում ԵԱՏՄ երկրներ, քան անցյալ տարի էր արտահանում: Մեր արտահանման ծավալները մեծ են… Ի՞նչ է տեղի ունեցել…ռուսական ոսկին գալիս էր Հայաստան, հետո գնում էր Արաբական Միացյալ Էմիրություններ, 2-3 կամ 5 ներմուծող զրո ամբողջ քանի տոկոս եկամուտ ունեին, իսկ պետությունը որեւէ տեսակի արդյունք չուներ, մեր շրջանառության թվերը արհեստական էին ուռել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:
«Հիմա այդ արհեստականությունը նվազել է, բայց մենք տեսնում ենք, որ տնտեսությունն աճում է, արագանում է տնտեսության աճը…Առաջին եռամսյակում ունեցել ենք 5,2 տոկոս, երկրորդ եռամսյակում՝ 5,9»,-ասաց նախարարը:
Պապոյանը պնդում է նաեւ երբեք այնպիսի բարենպաստ ներդրումային միջավայր չի եղել Հայաստանում, ինչպես այս տարվա օգոստոսին.:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ