Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության գլխավոր վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հերթապահ Ախսարբեկ Ձգոևի մեկնաբանությունից.
«Տրանսպորտային միջոցների անվտանգ անցման անհնարինության պատճառով և հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության առաջարկությունները, 2025 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 02:00-ից մինչև հետագա ծանուցում արգելվում է ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ քաղաքի և Լարս բնակավայրի միջև ընկած հատվածում՝ երկու ուղղություններով էլ»։