«Եթե առանց փաստաբանների կարող ենք դատ անել, ապա առաջարկում եմ առանց մեղադրանքները կարդալու միանգամից կալանքը տվեք, գնանք հանգիստ խցերում հանգստանանք։ Ում կալանք տաք, ով խոսք ունենա, կասի, կավարտենք»,- Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով (նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյան) դատական նիստի ընթացքում առաջարկեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։
Նա վստահեցրեց՝ ոչ մեկը չի լսում այն, ինչ ներկայացնում են դատախազները, քանի որ այդ մասին բազմիցս լսել են․ «Անիմաստ է այդ թանկ ժամանակը, քանի որ խցում կարող էինք գիրք կարդալ, ինքնակրթվել․ կրթվելը նորաձև է»։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կարեն Ֆարխոյանը որոշեց երեք ամսով երկարաձգել Բագրատ սրբազանի կալանքի ժամկետը։ Նախագահող դատավորը նաև որոշեց երեքական ամսով երկարաձգել այս գործով մեղադրյալներ Արման Իսրայելյանի և Վահագն Չախալյանի կալանքի ժամկետը։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ