Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշարձանը միջնադարյան հայ և իսլամական ճարտարապետական տարրերի սինթեզ է. նախագահ Խաչատուրյանը և Թուրքմենստանի դեսպանը այցելել են Արգավանդի թուրքմենական դամբարան

Օգոստոս 21,2025 17:32

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդեասյանի և Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մահմեդգելդի Այազովի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի Արգավանդ բնակավայրում գտնվող թուրքմենական դամբարան:

Հայ վարպետների ձեռքով կառուցված հուշարձան-դամբարանը միջնադարյան հայ և իսլամական ճարտարապետական տարրերի սինթեզ է։ Տուֆակերտ, երեք հավասար մասերի բաժանված, աշտարականման, գմբեթաձև շինություն է, որի գմբեթը կառուցված է թրծված աղյուսից։ Դամբարանի ճակատային մասում արաբատառ արձանագրության մեջ ասվում է, որ այս սրբազան գմբեթավոր դամբարանը կառուցվել է 1413 թվականին:

Նախագահը ծանոթացել է պատմամշակութային հուշարձանի պահպանության պայմաններին: Նախարար Անդրեասյանը Հանրապետության նախագահին տեղեկացրել է, որ չնայած հուշարձանի տարածքում տարբեր տարիների իրականացվել են վերականգնողական և բարեկարգման աշխատանքներ, այդուհանդերձ ներկայում առկա է հուշարձանի ամբողջական ռեստավրացիայի և տարածքի բարեկարգման նախագիծ:

Դեսպանի հետ զրույցում նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանում գտնվող թուրքմենական և Թուրքմենստանում գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանության ու վերականգնման ուղղությամբ ներդրված երկկողմ ջանքերն ուղղված են երկու ժողովուրդների բարեկամության և համագործակցության ամրապնդմանը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031