Լրահոս
Օրվա լրահոսը

«Մնալով օրինականության շրջանակներում՝ նաև կարող ենք ծայրահեղ քայլերի դիմել»․ Բագրատ սրբազանի պաշտպան

Օգոստոս 21,2025 17:36

«Մենք միասնական որոշում ենք կայացրել առնվազն այսօր ներկա չգտնվել դատական նիստին՝ սրանով արտահայտելով մեր բողոքն ընդդեմ դատական իշխանության, ընդդեմ նախագահողի։ Մենք միակարծիք ենք, որ այսօր դատական նիստերի դահլիճում չի իրականացվելու արդարադատություն, որի նախադեպը երեկ տեսել ենք Լիդիա Մանթաշյանի գործով»,- Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով (նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյան) դատական նիստի ընթացքում դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

Նա պարզաբանեց՝ թեև դատարանում նախագահող դատավորը հայտարարեց, որ փաստաբաններն առանց hարգելի պատճառի չեն ներկայացել դատական նիստին, բայց իրենք ամբողջ պաշտպանական թիմով գտնվում են դատարանի բակում և մնալու են այնտեղ մինչև դատական նիստի ավարտը։

Ասաց, որ իրենց հետագա գործողությունների մասին կտեղեկացնեն․ «Այսօր դատարանի շենքում չկա օրենքի հիման վրա ստեղծված դատարան և դատավոր։ Սա մեր բողոքի գործողության առաջին քայլն է։ Խոստանում եմ, որ վերջինը չէ։ Եթե դատարանի ապօրինությունները շարունակվեն, մենք համաչափ պատասխան ենք տալու այդ անօրինականություններին։ Մնալով օրինականության շրջանակներում՝ նաև կարող ենք ծայրահեղ քայլերի դիմել»։

Այն, որ առանց փաստաբանի ներկայության նախագահող դատավորը կալանքի հարց է քննարկել, Վահան Հովհաննիսյանն այս առիթով ասաց․ «Ուզում եմ հայտարարել, որ փաստաբանի բացակայությամբ նրա պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցի հարցի քննարկումը օրենքի կատեգորիկ արգելք է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031