Քիչ առաջ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով (նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյան) դատական նիստի ընթացքում նախագահող դատավորը որոշեց ևս երեք ամսով երկարաձգել գործով մեղադրյալ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի ժամկետը։
Կարեն Ֆարխոյանն ասաց, որ որոշումը ենթակա է բողոքարկման 10-օրյա ժամկետում։
Նշենք, որ փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարել էր, որ կալանքի երկարացման բոլոր որոշումներն իրենք բողոքարկելու են։
Կարդացեք նաև
Արթուր Սարգսյանն էլ հորդորել էր նախագահող դատավորին առանց մեղադրանքը կարդալու՝ միանգամից կալանքը տալ, քանի որ մեղադրանքը ներկայացնող դատախազներին դատարանի դահլիճում միևնույն է ոչ ոք չի լսում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ