Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը
Գեներալի կոչումով գլխավոր դատախազը անխոցելի կեցվածքով Ազգային ժողովում պնդում էր «ահաբեկչության նախապատրաստում» մեղադրանքը, մասնավորապես հղումներ անելով գաղտնալսված ձայնագրությանը, որն արդեն իսկ լայնորեն տարածվել էր հանրության շրջանում։
Տևական ժամանակ է՝ փաստաբանները հրապարակել են ձայնագրության ամբողջական տարբերակը և ներկայացրել տիկին դատախազի պնդումների հակառակ պատկերը, այսինքն՝ ամբողջությամբ ժխտել են մեղադրանքի, որքան հասկանում եմ հիմնական մասը։
Տիկին դատախազ, ինչո՞ւ եք լուռ։ Դուք պարտավոր եք ևս մեկ անգամ այցելել ԱԺ և բացատրություններ տալ, եթե, իհարկե ձեր նպատակը միայն հանրությանը մոլորության մեջ գցելը չէր։ Ի վերջո՝ դուք եք պատասխանատու մեղադրանքի համար։