Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձնդիր ծառայություն եք իրականացրել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն, մեր նվիրական Հայրենիքին ու մեր ժողովրդին». «Հայոց տուն» համահայկական նախաձեռնություն

Օգոստոս 21,2025 18:35

Վեհափառ Տեր,

«Հայոց տուն» համահայկական նախաձեռնությունը պատիվ ունի սրտանց շնորհավորելու Ձերդ Սրբության ծննդյան տարեդարձը՝ մաղթելով քաջառողջ կյանքի երկար ու անվրդով տարիներ:

Ուրախություն է մեզ համար լինել Ձերդ Սրբության զավակները և անդրադառնալու, որ անցած այս բոլոր տարիների ընթացքում անձնդիր ծառայություն եք իրականացրել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն, մեր նվիրական Հայրենիքին ու մեր ժողովրդին՝ ի գործ դնելով ծառայական Ձեր բոլոր կարողությունները, ջանքերը՝ մեր երկրի ու ժողովրդի հոգևոր-բարոյական վերելքի ու ծաղկումի տեսիլքով:

Իբրև զավակունք՝ մնում ենք Ձերդ Սրբության կենաց համար հարատև աղոթող, որպեսզի խռովահույզ այս ժամանակներում մեր Տեր Հիսուս Քրիստոս ամենայն ժամ Ձեզ նեցուկ ու ապավեն լինի, առավել առատացնի ծառայական Ձեր կորովն ու ավյունը, որ շարունակեք քաջությամբ հովվել, առաջնորդել Ձեր բանավոր հոտը՝ հանուն մեր ազգի բարօրության, հոգևոր-ազգային արժեքների, հայի ինքնության, մշակույթի, գրերի և հավատքի պահպանման և ամրապնդման:

Թող Տեր Աստված զարդարուն պահի Ձեր Հովվապետական գավազանը, զորացնի Ձեր Օծյալ Աջը, որպեսզի դրանցով առաջնորդվենք ու օրհնվենք, մնանք հավատարիմ զավակները անխոնջ Վեհությանդ:

Որդիական խոնարհութեամբ՝ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ եւ Սուրբ Աջոյն:

 

«Հայոց տուն» համահայկական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031