Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի այսպիսի «խաղաղության» համար վճարվել է Արցախով և արցախցիներով, մնացած ամեն ինչ կեղծիք է». Մեսրոպ Առաքելյան

Օգոստոս 21,2025 21:12

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը  գրում է.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող փաստացի խաղաղությունը հաստատվել է Արցախի հայաթափումից հետո, այսինքն արդեն երկու տարի։

Այսինքն, գոյություն ունեցող խաղաղության հաստատման հիմքը ոչ թե Նիկոլ Փաշինյանի և իր թիմի կողմից անդադար թմբկահարվող հայտնի և անհայտ փաստաթղթերն են, այլ բացառապես Արցախի բռնազավթումը։

Եվ դա շատ լավ գիտի նաև միջազգային հանրությունը, որ Արցախի հայաթափումից հետո հայ-ադրբեջանական ռազմական բախման հավանականությունը հասել էր նվազագույնի, այնպես, ինչպես բոլոր կոնֆլիկտներում, երբ կողմերից մեկը հաղթում է և հասնում է իր նպատակին, դրան հաջորդում է խաղաղությունը։ Նույն տրամաբանությամբ, 1994թ․ հետո պատերազմի բացակայության հիմքը ոչ թե ստորագրված փաստաթուղթն էր, այլ Արցախյան պատերազմում մեր ջախջախիչ հաղթանակը։

Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հիմքը, պատճառը, նպատակը եղել է Արցախը։ Եվ այո, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է՝ Արցախի հարցը փակելով է հասել խաղաղության՝ միայն և բացառապես։ Եվ Արցախի հարցը փակելու այդ պրոցեսը սկսվել է Լաչինի միջանցքի փակմամբ և ավարտվել Արցախի ամբողջական հայաթափմամբ։ Արդյունքում, արդեն երկու տարի է խաղաղություն է, որի հետ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի։

Հայաստանի այսպիսի «խաղաղության» համար վճարվել է Արցախով և արցախցիներով, մնացած ամեն ինչ կեղծիք է, հատկապես՝ իշխանությունների կողմից խաղաղության և պատերազմի մասին անիմաստ և անբովանդակ քննարկումները»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031