Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրիկ Մխիթարյանը աշխարհի առաջնության հաղթողի կոչման համար կգոտեմարտի ադրբեջանցու հետ

Օգոստոս 21,2025 21:21

Բուլղարիայի Սամոկով քաղաքում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության մեկնարկային օրը Հայաստանի երկու ըմբիշներն էլ պայքարը շարունակում են մեդալի համար:

60 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը չորս գոտեմարտ է անցկացրել ու բոլորում էլ հաղթել է մեծ առավելությամբ: Նա որակավորման փուլում 9:1 հաշվով պայքարից դուրս է թողել ֆրանսիացի մրցակցին, ապա հաջորդաբար առավելության է հասել չիլիացու՝ 8:0, ուկրաինացու՝ 11:2, իրանցու՝ 9:0 նկատմամբ եւ մտել է եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալի համար պետք է գոտեմարտի Ադրբեջանի ներկայացուցիչ Այխան Ջավադովի հետ:

Մեր երկրորդ ըմբիշը՝ 82 կգ քաշային Մարտիկ Պետրոսյանը, սկսելով 1/8 եզրափակչից՝ առավելության է հասել լեհ եւ իրանցի ըմբիշների նկատմամբ, սակայն կիսաեզրափակչում զիջել է UWW դրոշի ներքո հանդես եկող մրցակցին եւ պայքարելու է բրոնզե մեդալի համար:

Վաղը պայքարի մեջ կմտնեն 55, 67, 72, 97 կգ քաշայինները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031