Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում անդրադառնալով ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ասել է. «Ի՞նչ կարող եմ ասել, իրականության զգացումը կորցրած մարդ է… 2008-ին էլ էր իրականությունից կտրված, դրա համար էլ տանից դուրս չեկավ, տանը նստած էր, էդպես էլ իր համախոհների հարցերը չհասցեականացրեց…Իսկ ես այնտեղ էի մինչեւ վերջ, ես հրապարակից հեռացած վերջին մարդն եմ եղել»:
Մի կողմ թողնենք այն, որ մարտի 1-ին Ազատության հրապարակից հեռացած (հեռացված) վերջին մարդը Տեր-Պետրոսյանն է եղել, որին պարզապես բռնել, տարել են իր առանձնատուն:
Մի կողմ թողնենք այն փաստը, որ մարտի 1-ի ցերեկը նաև ՀԺ թղթակիցն է եղել այդ առանձնատանը, տեսել է, թե ոստիկանության, սպեցնազի՝ մինչև ատամները զինված ինչ ուժեր են այնտեղ լցված եղել, տեսել է, թե ինչպես ոչ մեկին չեն թողնում ոչ ներս մտնել, ոչ դուրս գալ, բացառությամբ այն անձանց, որոնց ելումուտը պետք է համաձայնեցվեր Քոչարյանի աշխատակազմի հետ:
Սա բոլորս էլ գիտենք, տեսել ենք, Նիկոլն էլ գիտի, բայց դե, մարդու համար դժվարը առաջին անգամ ուրանալն է, հետո դա արդեն կենսակերպ է դառնում:
Կարդացեք նաև
…Վերջում մի բան ասենք. Փաշինյանը էս վերջերս հաճախ է Ավետարանից մեջբերումներ անում, Մատթեոսից, սրանից, նրանից: Ապեր, Ավետարանը մի քիչ ուշադիր կարդա, բալքիմ հասնես այն հատվածին, թե ինչ ճակատագիր է սպասվում ուրացողներին:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում
Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ