Լրահոս
Օրվա լրահոսը

8 ամսում 13 համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական գործեր հարուցելն աննախադեպ մեծ թիվ է. «Հրապարակ»

Օգոստոս 22,2025 10:21

2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ օգոստոսի 14-ը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 12 քրեական վարույթ՝ 13 համայնքի ղեկավարների վերաբերյալ:

Այս՝ համայնքի ղեկավարների մեծ մասը «նախկիններից» են, որոնց իշխանությունը պաշտոններից հեռացնում է՝ քրեական գործեր սարքելով։ 8 ամսում 13 համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական գործեր հարուցելն աննախադեպ մեծ թիվ է։

Քաղաքական հետապնդման հետեւանքով 2 տարի 7 ամիս բանտում անցկացրած Վանաձորի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ավելի քան մեկ տասնյակ համայնքների ղեկավարների դեմ հարուցված քրեական գործերին, ասաց․ «Ինձ թվում է՝ դրանք ավելի շատ վիճակագրական տվյալներ էին, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում հաճելի է համապատասխան իրավասու մարմիններին նման ծավալի աշխատանքներ ցույց տալ, ըստ էության, մենք տարիների ընթացքում տեսնում ենք, որ, մեծ հաշվով, ցանկացած պաշտոնատար անձի նկատմամբ կարելի է նախաձեռնել որեւէ վարույթ, եւ տարիներով այդ մարդու քրեական գործը գնա, նրա կյանքը, կենսագրությունը, աշխատանքային կենսագործունեությունը խախտվեն»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031