Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին պատգամավորը դատարանի միջոցով փորձում է փրկել իր զենքերը. «Ժողովուրդ»

Օգոստոս 22,2025 10:26

ArmLur.am-ը իրավապահ շրջանակներին մոտ կանգնած իր աղբյուրներից ստացել է տեղեկություններ այն մասին, որ «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը դատարանի միջոցով փորձում է փրկել իր զենքերը: ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ Մանվել Ղազարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ Ներքին գործերի նախարարության: Պարզվում է, որ Ղազարյանը «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով նախատեսված փաստաթղթերը ներկայացրել է և հիմա պահանջում է, որ իր «ԲՐԱՈՒՆԻՆԳ» մոդելի զենքը սեփականության իրավունքով, անժամկետ, առանց մալելու, պահելու և կրելու թույլտվությունը ճանաչվի:

Հիշեցնենք, որ «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը եղել է երկարամյա պատգամավոր՝ այդ թվում և ՀՀԿ խմբակցությունում:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031