Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական շախմատի լեգենդ Արոնյանը 2,5 միավորով բաժանում է երկրորդ տեղը, իսկ Սամուել Սեւյանը 2,0 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում

Օգոստոս 22,2025 11:10

Սենթ Լուիսում ընթացող GCT Sinquefield Cup մրցաշարի չորրորդ տուրում միայն Ֆաբիանո Կարուանան կարողացավ հաղթանակ տոնել, ինչի արդյունքում նա 3,0 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական:

Լեւոն Արոնյանը եւ Սամուել Սեւյանը բավարարվեցին ոչ-ոքիով: Հայկական շախմատի լեգենդ Արոնյանը 2,5 միավորով բաժանում է երկրորդ տեղը, իսկ Սամուել Սեւյանը 2,0 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում:

Այսօր գրոսմայստերները կհանդիպեն հինգերորդ տուրում, որից հետո նրանց համար մեկօրյա հանգիստ կհայտարարվի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031