ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Մինչև հայաստանյան կառավարիչները «աչքալուսանք» են տալիս, որ խաղաղությունն արդեն հաստատվել է, Ալիևը օկուպացված Քարվաճառից պատասխանում է, որ աշխարհում տիրող անկանխատեսելի իրավիճակներն Ադրբեջանին ստիպում են պատրաստ լինել պատերազմի:
Ավելին, Ալիևը նշել է, որ իրենք շարունակելու են ռազմական մեծաքանակ գնումներն ու առկա սպառազինության արդիականացումը, հատուկ նշանակության զորքերի ընդլայնումը և այլն:
Սա այն դեպքում, որ Փաշինյանը` խոսելով պատերազմի ավարտված լինելու մասին, նույն օրը ակնարկում էր, որ ռազմական բյուջեի ավելացման կարիք չկա:
Սակայն ամենախնդրահարույցն ու անթույլատրելին այն է, որ Փաշինյանի հետ ջերմ լուսանկարվող ու «խաղաղության» շուրջ պայմանավորվող Ալիևը վիրավորել է նաև հայ ժողովրդին նշելով, որ ուզում է բաց խոսել՝ Հայաստանը հիվանդ հասարակությունը ունի:
Կարդացեք նաև
Իշխանությանն ու անձամբ Փաշինյանին տարբեր առիթներով ծաղրելուց ու վիրավորելուց հետո Ադրբեջանի նախագահն անցել է հայ հասարակության պիտակավորմանը, ինչը հստակ ցուցիչ է ադրբեջանցիների իրական տրամադրությունների և ցանկությունների մասին:
Ալիևը, իհարկե, գլուխը պատի սուր անկյունին ա խփել։ Իսկ մենք պետք ա լրջանանք։ Մեր հոգեկան, ֆիզիկական ու մեր միջավայրի առողջությանը հետևենք ամեն մեկս, անհատականորեն։ Կյանքով, աշխատանքով, աղոթքով մեր անձից վեր, մեր անձից մեծ ինքնությանը կապված մնանք։ Էդ ժամանակ ա, որ կարանք ու մեզ պատրաստ կզգանք հակառակորդին սուպլեքս քաշենք, եթե հարձակվեն մեր վրա։ Եթե կյանքը խաղ ա, մենք պարտավոր ենք հաղթել, եթե ճակատագիր ա, պիտի տանենք մինչև վերջ։ Հայերս նորմալ ու կարող ազգ ենք, էլի կլինենք։