Լրահոս
Օրվա լրահոսը

Գործում է 2․5 ամիս, ունի 1 աշխատող. Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությունը կառավարությունից արտոնություն ստացավ. Fip.am

Օգոստոս 22,2025 12:10

Fip.am. Կառավարության նիստում որոշվեց մաքսատուրքից ազատել «Ռոսե Գարդեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ՍՊԸ)։ Այս ընկերությունը, որպես ներդրում, պատրաստվում է տեխնոլոգիական սարքավորումներ ներմուծել Հայաստան։

Հատկանշական է, որ Կառավարության կողմից 57 մլն դրամի արտոնություն ստացած կազմակերպությունը նոր է ստեղծվել՝ այս տարվա հունիսի 4-ին։

Ընկերության հարկային պատմությունը

Որոշման նախագծի վերաբերյալ իր դիրքորոշման մեջ Պետական եկամուտների կոմիտեն նախ մատնանշել է, որ ներկրման համար ներկայացված ցանկում նշված ապրանքների վերաբերյալ տեղեկությունները «բավարար չեն ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգման ճշգրտության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար»։ Այնուհետև հայտնել է, որ ընկերությունը, ըստ ներկայացրած վերջին՝ 2025 թվականի հունիս ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկի, ունի 1 հարկման բազա ունեցող վարձու աշխատող։

ՊԵԿ-ից միևնույն ժամանակ նշել են, որ հուլիսի 21-ի դրությամբ ընկերությունն ունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություն։

Այսինքն՝ ընկերությունը գործում է ընդամենը 2․5 ամիս, ունի 1 աշխատող և ժամկետանց հարկային պարտավորություն։

Ո՞ւմ է պատկանում «Ռոսե Գարդենը»

Ըստ Պետական ռեգիստրում ներկայացված տվյալների՝ ընկերության համասեփականատեր են Լուսինե Սամվելի Ալեքսանյանը և Արմեն Արթուրի Աղաբաբյանը։

Վերջինը Լուսինե Ալեքսանյանի ամուսինն է։

Ալեքսանյանների նախկինում ստացած արտոնությունների մասին

Առաջին անգամ չէ, որ Ալեքսանյանների բիզնեսը արտոնություն է ստանում կառավարության կողմից։ Մասնավորապես, 2021 թվականին դարձյալ նույն կերպ՝ չզեկուցված հարցերի փաթեթով որոշվել էր 106 մլն դրամի չափով մաքսատուրքից ազատել Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը։

Գայանե Մարկոսյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031