Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Ալեքսանյան. Այսինքն՝ բռնության էր ենթարկվել նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց նա մնացել էր մարդկանց կողքին

Օգոստոս 22,2025 17:20

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր արված հերթական գրառումը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, որտեղ ամենաշատ գործածվող բառը «փախաք»-ն է, ինձ հիշեցրեց մարտի 1-ի, այն սարսափելի գիշերը, երբ Քոչարյանի ոստիկանական հրոսակները հարձակվել էին Ազատության հրապարակում խաղաղ հավաքի մասնակիցների վրա և դաժան հաշվեհարդար տեսել նրանց հետ։

Լևոն Տեր-Պետրոսյանը չէր հեռացել հրապարակից անգամ ուժով նրան հեռացնելու փորձերից հետո։ Հավանաբար առաջին նախագահի կյանքում եղած ամենածանր գիշերն էր. ամեն ինչ տեղի էր ունեցել նրա աչքի առաջ։

Այսինքն, բռնության էր ենթարկվել նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց նա մնացել էր մարդկանց կողքին։

Ինձ համար ցնցող էր նաև այն, որ այդ ծանր գիշերն անցկացնելուց հետո նա ուժ էր գտել իր մեջ, ասուլիս հրավիրել և պատմել այդ ամենի մասին։ Սա հնարավոր չէ մոռանալ։

«Մենք ձեր անկիրթ և բարբարոս տեսակը երբեք չենք հանդուրժելու». Լևոն Տեր Պետրոսյանի խոսքերն են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031