Լրահոս
Օրվա լրահոսը

Վետերան մարզիկները խրախուսվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրերով

Օգոստոս 22,2025 17:24

Սպորտի ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար և ՆԳՆ ոստիկանության վետերանների խորհրդի կազմավորման 55-ամյակի կապակցությամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ոստիկանության մարզիկ վետերանները խրախուսվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրերով:

Պարգևները վետերան մարզիկներին հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

Շնորհակալագրերի են արժանացել միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վալերի Հայրապետյանը (մարմնամարզություն), միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Աշոտ Ավետիսյանը (բռնցքամարտ), ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ սպորտի վարպետ Խորեն Իգիթյանը (հրաձգություն), ՀՀ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Համլետ Հովհաննիսյանը (ըմբշամարտ), ՀՀ սպորտի վարպետ Հարություն Մանուկյանը (ձյուդո), ՀՀ սպորտի վարպետ Զոհրաբ Մարտիրոսյանը (սամբո) և շախմատի միջազգային մրցաշարերի բազմակի մրցանակակիր Գևորգ Թադևոսյանը:

Ողջունելով վետերան մարզիկներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհակալություն է հայտնել հարուստ կենսափորձի, նվիրված ծառայության և հայկական սպորտի զարգացման գործում ունեցած կարևոր դերի համար։ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ նրանց անցած ճանապարհը օրինակելի է, իսկ նվիրումն ու հետևողականությունը պետք է դառնան ոգեշնչման աղբյուր երիտասարդների համար։

Վետերան մարզիկները ներկայացրել են իրենց անցած ուղին, պատմել սպորտային հաջողությունների և փորձի մասին, ինչպես նաև խոսել ոլորտային խնդիրներից՝ քննարկելով հասարակության շրջանում սպորտի և ֆիզիկական կրթության կարևորությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաև Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ, պաշտոնաթող փոխգնդապետ Գագիկ Վարդանյանը։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031