«Ազատություն». Ռուսաստանը և Ադրբեջանը առաջնահերթություն են համարում երկկողմ էներգետիկ համագործակցությունը և տրանսպորտային կապերի զարգացումը, այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Աստրախանում ռուս-ադրբեջանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստում։
«Ռուս-ադրբեջանական հարաբերությունները փոխշահավետ են։ Մեր առաջնահերթությունների թվում են տարածաշրջանում տրանսպորտային կապի զարգացման համատեղ աշխատանքը, փոխադարձ հաշվարկներում անկախ ֆինանսական ճարտարապետության ամրապնդումը, էներգետիկ ոլորտում համագործակցությունը, արդյունաբերական համագործակցության զարգացումը, այդ թվում՝ նավաշինության և գյուղատնտեսության ոլորտներում, և համագործակցությունը Կասպից ծովում»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան հիշեցնելով, որ Մոսկվան շարունակում է մնալ Ադրբեջանի երեք խոշորագույն առևտրային գործընկերներից մեկը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։